Ներկայացնում ենք համապատասխանության հիմնական չափանիշների և բացառությունների ամփոփ տեղեկատվությունը։ Կարող են կիրառվել լրացուցիչ չափանիշներ։ Խնդրում ենք մանրամասների համար կապ հաստատել մեր թիմի հետ։
Ներդրումային ծրագիր, որը կհամապատասխանի մեկ կամ երկու ԵՄ Դիրեկտիվներին՝ բնապահպանության, աշխատողների անվտանգության, ինչպես նաև ապրանքների որակի և անվտանգության ոլորտներում, որոնք թվարկված են Առաջնահերթ ԵՄ Դիրեկտիվներում
Կամ ԵՄ Դիրեկտիվի (բացի Առաջնահերթ ԵՄ Դիրեկտիվի) համապատասխանող ներդրում, որը հաստատվել է Ծրագրի Խորհրդատուի կողմից որպես համապատասխանող
Ծրագիր, որը չի ստանում այլ ԵՄ դրամաշնորհ, կամ ցանկացած այլ դրամաշնորհ կամ սուբսիդիա միջազգային կամ տեղական կազմակերպություններից
Մեկ ՓՄՁ-ն կարող է ստանալ մինչև 3 միլիոն եվրո գումարի վարկեր (Համալիր ծրագրերի համար)
Վարկի գումարը չպետք է գերազանցի համապատասխան ծրագրի ներդրումային ծախսերի 100% -ը (առանց ԱԱՀ)
Ընկերության և Գործընկեր Ֆինանսական Կազմակերպության միջև պայմանագրի կնքման օրվանից հետո կատարված համապատասխան ներդրումներ
Հաջողությամբ իրականացված յուրաքանչյուր ծրագիր Խորհրդատուի կողմից ստուգում անցնելուց հետո կարող է արժանանալ կանխիկի ետվերադարձ (քեշբեք)՝ տրամադրված գումարի մինչև 15% չափով
Գործունեություն են ծավալում արտահանման հնարավորություն տրամադրող ոլորտում
Ձեռնարկատիրությունը պետք է գրանցված լինի Հայաստանում, գործունեությունը պետք է ծավալվի հիմնականում Հայաստանում՝ Հայաստանի օրենսդրության ներքո
Ընկերությունը պետք է ունենա առնվազն 51% մասնավոր մասնակցություն և ղեկավարում
Դիմումատուն պետք է համապատասխանի Գործընկեր Բանկի կամ Գործընկեր Ֆինանսական Հաստատության գնահատման ցուցանիշներին
Դիմումատուն պետք է համապատասխանի ՎԶԵԲ-ի Բնապահպանական և Սոցիալական Քաղաքականությանը https://www.ebrd.com/news/publications/policies/environmental-and-social-policy-esp.html
Ոլորտներ/Գործունեության տեսակներ, որոնք չեն ֆինանսավորվում ծրագրի կողմից