Ինչպես դիմել

EU4Business-ՎԶԵԲ Վարկային Գիծը ճկուն ծրագիր է։ Այն կարող է շոշափելի օժանդակություն ցուցաբերել գրեթե ցանկացած տեսակի արդիականացման ծրագրին, ինչպես նաև օգնել ձեռնարկություններին հասնել ԵՄ չափանիշների համապատասխանությանը`
առաջադեմ  և, անհրաժեշտության դեպքում, «կանաչ» տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու միջոցով: Ֆինանսավորում կարող են ստանալ երեք հատուկ մշակված նախագծերի տեսակներ, որոնք միտված են ապահովելու Հայաստանի ՓՄՁ-ների բազմատեսակ ներդրման պահանջները: Յուրաքանչյուր նախագծին ծանոթանալու համար սեղմեք հետևյալ պատկերներին.

Նախնական Հաստատմամբ Մոտեցում

Որոշ նախագծեր պահանջում են միայն ստանդարտ սարքավորումների արդիականացում: Այս տեսակի ներդրումների համար մենք մշակել ենք Համապատասխանող Տեխնոլոգիաների Ցանկ (LET), որը կարող է ֆինանսավորվել անմիջապես մեր Գործընկերներ Ֆինանսական Կազմակերպությունների կողմից՝ մինչև 300,000 եվրոյին համարժեք գումարի չափով։ Նախագծի իրականացման վերիֆիկացումը հաջողությամբ անցնելուց հետո տրամադրվում է կանխիկի ետվերադարձ (քեշբեք)՝ 10%-ի չափով։

Պարզեցված մոտեցում

Գործում են արագ ընթացակարգեր մինչև 300,000 եվրո  փոքր վարկերի համար` գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտների արտադրանքի որակի և անվտանգության բարելավմանն ուղղված ներդրումների համար: Ծրագրի խորհրդատուն պարզապես ստուգում է ներդրումային ծրագիրը (investment plan)` ապահովելու համար վերջինիս համապատասխանելիությունը հստակ պահանջներին: Ծրագրի իրականացման ստուգումը հաջողությամբ անցնելուց հետո տրամադրվում է կանխիկի ետվերադարձ (քեշբեք)՝ 15%-ի չափով։

Համալիր Մոտեցում

Մինչև 3 միլիոն եվրո վարկերը գրեթե  ցանկացած արդիականացման ծրագրի համար , ցանկացած ոլորտում։ Այն ներդրումների համար, որոնք պահանջում են առավել ընդլայնված տեխնիկական և ֆինանսական գնահատում, տրամադրվում է անհատույց տեխնիկական օգնություն՝ ներդրումային ծրագիրը բարելավելու և բիզնես պլան մշակելու համար։ Ծրագրի իրականացման ստուգումը հաջողությամբ անցնելուց հետո տրամադրվում է դրամաշնորհ 15%-ի չափով։

Cookie Consent with Real Cookie Banner