Փախստականների արձագանքման պատուհան

Հայաստանում EU4Business-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում

ՎԶԵԲ-ը, համագործակցելով ԵՄ-ի հետ, հիմնադրել է «Փախստականների Արձագանքի Պատուհան Հայաստանի համար» նախաձեռնությունը («ՓԱՊՀ»-ը)՝ Արևելյան գործընկերության շրջանակում ՓՄՁ Մրցունակության և Ներառականության ծրագրի ներքո («Նախագիծ»-ը): Այն ուղղված է անհատներին, ովքեր 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև 2023թ․ սեպտեմբերի 23-ը ընկած ժամանակահատվածում տեղափոխվել են Հայաստան և հանդիսանում են ՀՀ Կառավարության՝ տեղահանված մարդկանց աջակցման ծրագրերի շահառուներ («Փախստականներ»-ը)

Նախաձեռնությունը առաջարկում է թիրախային աջակցություն՝

  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարներին
  • Հայաստանում այն բիզնեսների, որոնք աշխատանքի են ընդունում և աջակցում բռնի տեղահանված անհատներին

Նպատակն է խթանել ներառական տնտեսական աճ՝ օգնելով փախստականներին ինտեգրվելու ՀՀ տնտեսությանը և հնարավորություն տալ տեղական բիզնեսներին նպաստելու սոցիալական համախմբմանը։

Մասնակից ֆինանսական կազմակերպություններ (ՄՖԿ-ներ)

Փախստականների աջակցության բաղադրիչների ներքո աջակցությունը հասանելի է հետևյալ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների միջոցով․

Աջակցության փաթեթ 1Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից հիմնված բիզնեսների համարԱջակցության փաթեթ 2/ՓԱՊՀ2․ Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատատեղ տրամադրող բիզնեսների համար

Նպատակ

Աջակցել բռնի տեղահանված գործարարներին Հայաստանում բիզնեսները վերակառուցելու ու ընդլայնելու համար։

Ով կարող է օգտվել

Հավելյալ աջակցությունը նախատեսված է այն բիզնեսների համար, որոնց հիմնադիրը/հիմնադիրների մեծամասնությունը (50% և ավել) 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2023թ. սեպտեմբերի 23-ը ընկած ժամանակահատվածում տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից և ընկերություն է հիմնել Հայաստանի Հանրապետությունում։

Իրավասության պահանջներ

  • Բիզնեսը պետք է իրավաբանորեն գրանցված լինի Հայաստանում
  • Հիմնադիր(ներ)ը պետք է լինեն վավերացված բռնի տեղահանված անձինք
  • Գործունեությունն ու ներդրումը պետք է համապատասխանեն հիմնական ծրագրի իրավասության չափանիշներին

Առաջարկվող աջակցություն

  • Ենթավարկային իրավասու գումարի մինչև 20%-ի չափով հավելյալ խթանային դրամաշնորհ (ի հավելում ստանդարտ 10-15% խթանին՝ ընդհանուր մինչև 35%)
  • Խորհրդատվական ծառայություններ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Խորհրդատվություն փոքր բիզնեսներին ծրագրի կողմից մինչև 100% դրամաշնորհային ֆինանսավորմամբ, հետևյալ ուղղություններով՝
    • Մարքեթինգ և բրենդինգ
    • ՏՏ համակարգեր և թվայնացում
    • Որակի կառավարման համակարգեր
    • Բիզնես պլանավորում և ռազմավարություն
    • և այլն։

 

Նպատակ

Խրախուսել տեղական բիզնեսներին ընդունելու և վերապատրաստելու բռնի տեղահանված անհատներին և ներդնելու ներառական ՄՌԿ պրակտիկաներ։

Ով կարող է օգտվել

Այն հայկական բիզնեսները, որոնք․

  • Աշխատանքի են ընդունել (կամ պատրաստվում են ընդունել) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց (2020թ․ սեպտեմբերի 27-ից 2023թ․ սեպտեմբերի 23)։
  • Ունեն առնվազն 10% կամ 10 աշխատակիցներ (ընդունելի է երկուսից ավելի ցածր ցուցանիշը), ովքեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձիք են։
  • Խթանի համար դիմելու պահին պահպանում են փախստական աշխատակիցների առնվազն 6 ամիս շարունակ։
  • Իրականացնում են կամ պատրաստվում են իրականացնել ներառական ՄՌ քաղաքականություն՝ ներառյալ ուսուցում և ինտեգրում։
  • Գործունեությունը և ներդրումը պետք է համապատասխանեն ընդհանուր իրավասության չափանիշներին։

Առաջարկվող աջակցություն

  • Իրավասու ենթավարկային գումարի մինչև 15%-ի չափով հավելյալ դրամաշնորհ (ընդհանուր մինչև 30% դրամաշնորհ, սակայն հավելյալ 15% դրամաշնորհի առավելագույն սահմանաչափն է 60,000 եվրո):

Աջակցություն ՎԶԵԲ «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի կողմից

  • Խմբային (մի քանի ընկերությունների համար) խորհրդատվական ծրագրերի իրականացում բիզնեսի զարգացման տարբեր ոլորտներում (մարքեթինգ, որակի կառավարման համակարգեր, ՏՏ լուծումների ներդրում և այլն)՝ մինչև 90% դրամաշնորհային ֆինանսավորմամբ։
  • Ներառական ՄՌԿ քաղաքականության ուղեցույցի և համապատասխան ձևանմուշների տրամադրում։
  • ՄՌԿ պատասխանատուների անվճար առցանց ուսուցում:
  • Ընկերության կողմից մատնանշված ոլորտներում աշխատանքային կարողությունների զարգացման ծրագրեր՝ ԼՂ-ից տեղահանված աշխատակիցների համար՝ մինչև 100% դրամաշնորհային ֆինանսավորմամբ։

Դիմում և վավերացում

Իրավասու բիզնեսները պետք է դիմեն գործընկեր ֆինանսական կազմակերպության միջոցով։ Փախստականի կարգավիճակի վավերացումը, աշխատանքի և քաղաքականության հանձնառությունները կպահանջվեն մինչ հավելյալ խթանների հատկացումը։ Յուրաքանչյուր ենթանախագիծ պետք է հաստատվի որպես ավարտված և հետևողական՝ նշանակված Վավերացման Խորհրդատուի (ՎԽ) կողմից։