«Լուլա» ՍՊԸ-ն հայկական ընկերություն է, որը մասնագիտացած է պանրի արտադրության ոլորտում և հիմնադրվել է 2005 թվականին։ Տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է ամուր դիրքեր Հայաստանի պանրի շուկայում՝ գործունեություն ծավալելով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում։ «Լուլա» ՍՊԸ-ի հաճախորդների շարքում են խոշոր սուպերմարկետների ցանցեր, ինչպես նաև միջին և փոքր բիզնեսով զբաղվող իրավաբանական անձինք։ Ընկերության արտադրանքի ցանկում ներառված են մի շարք հայտնի պանիրներ՝ «Չանախ», «Լոռի», «Կրեմ Չիզ», «Ոչխարի պանիր», «Գուդա», «Դալար», և այլն։
Իր արտադրական հզորությունները մեծացնելու և արտադրանքի բարձր որակի չափանիշները պահպանելու նպատակով «Լուլա» ՍՊԸ-ն իրականացրել է նշանակալի ներդրում EU4Business-EBRD SMECI վարկային գծի միջոցով՝ կենտրոնանալով ժամանակակից և բարձր արդյունավետությամբ պանրի արտադրական սարքավորումների վրա։ Նախագիծը ֆինանսավորվել է Արմսվիսբանկի միջոցով և ներառել է 25 կՎտ հզորությամբ «Մոցառելա» տեսակի պանրի արտադրական գծի և համապատասխան սարքավորումների տեղադրումը։ Նոր սարքավորումը նախատեսված է ժամում 300 կգ արտադրական հզորության համար, ինչը թույլ է տալիս տարեկան արտադրել մոտ 630,000 կգ պանրային արտադրանք։
Նոր սարքավորումների ներդրումը բարելավել է գործառնական արդյունավետությունը՝ միաժամանակ ապահովելով համապատասխանություն ԵՄ աշխատանքի առողջության և անվտանգության պահանջներին, ինչպես նաև ազգային բնապահպանական օրենսդրությանը։ «Լուլա» ՍՊԸ-ն ամբողջությամբ համապատասխանում է ազգային աշխատանքային և սոցիալական օրենսդրությանը՝ պահպանելով աշխատավայրի առողջության և անվտանգության բարձր չափանիշներ։
Նախագիծը հաջողությամբ իրագործվել է EU4Business-EBRD վարկային ծրագրի աջակցությամբ և ամրապնդվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ներդրումային խթանի միջոցով։ Այս ներդրումային խթանը օգնել է նվազեցնել նախնական ներդրումային ծախսերը և ընկերության համար ծառայել է որպես հզոր խթան՝ ներդնելու ԵՄ-ին համապատասխան տեխնոլոգիաներ և պրակտիկա։
Իրավասու ներդրումային արժեքը | 35,426.61 եվրո |
Ներդրումային խթան | 3,542.66 եվրո |
Առաջնային էներգիայի խնայողություն | 0.73 ՄՎտժ/տարի |
Ձերմոցային գազերի կրճատում | 0.14 տCO2/տարի |