Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունն (ԵՄ) ընդլայնում են Հայաստանում փախստականների կողմից հիմնադրված բիզնեսներին տրամադրվող աջակցությունը՝ միաժամանակ ամրապնդելով երկրի ընդհանուր տնտեսական դիմակայությունը։
Թուրքիայի և Կովկասի հարցերով ՎԶԵԲ գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթին և ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարթա Կոսը «Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» (RRWA) ծրագրի մեկնարկին նվիրված, Երևանում անցկացված միջոցառման շրջանակներում ֆինանսավորման նոր փաթեթի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։
«Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» (RRWA) ծրագիրը հիմնվում է ԵՄ-ն բիզնեսի համար ծրագրի – ՎԶԵԲ-ի վարկային գծի վրա, որի շրջանակներում արդեն իսկ երկարաժամկետ ֆինանսավորում, տեխնիկական աջակցություն և խրախուսական դրամաշնորհներ են տրամադրվում տեղական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ)։ Այն հատուկ գործիքներ է ներդնում ՝ փախստականների կողմից հիմնադրված բիզնեսներին, ինչպես նաև փախստականների համար զբաղվածության հնարավորություններ ստեղծող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։
2020-2023թթ․ ընթացքում Հայաստանում տեղահանված անձանց ուղղված աջակցության շրջանակներում Եվրոպական միությունը հատուկ խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի տեղահանված անձանց կողմից հիմնադրված կամ նրանց աշխատանքի վերցնող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ)՝ օգնելով խթանել կայուն տնտեսական ինտեգրումը և երկարաժամկետ օգուտներ ապահովել համայնքի համար:
Նախաձեռնությունը կներառի․
Ընդհանուր առմամբ, մինչև 44 միլիոն եվրո ֆինանսավորում է նախատեսվում ուղղել շահառուներին: Ֆինանսավորման փաթեթը ներառում է 10.7 միլիոն եվրո ներդրումների խրախուսման համար, որոնցից 8 միլիոնը տրամադրվում է Եվրոպական միության կողմից, իսկ մնացածը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) բաժնետերերի հատուկ հիմնադրամի կողմից: Նախատեսվում է, որ Ծրագրին կմասնակցեն հինգ հայկական առևտրային բանկեր և մեկ լիզինգային ընկերություն՝ հաջորդ 18 ամիսների ընթացքում տրամադրելով մինչև 44 միլիոն եվրո վարկ: Վարկառուներն իրենց վարկի գումարի մինչև 35%-ը կստանան խրախուսական դրամաշնորհների տեսքով, ինչը իրենց բիզնեսը սկսելիս կապահովի այդքան անհրաժեշտ ֆինանսական բարձիկը։
RRWA ծրագիրը շեշտադրում է Հայաստանում ներառական տնտեսական աճը և դիմակայությունը, մասնավորապես խոցելի խմբերի համար, խթանելու ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի հանձնառությունը: Արտոնյալ պամաններով ֆինանսավորման, ռիսկերի բաշխման մեխանիզմների և կարողությունների զարգացման նպատակային աջակցության համադրության միջոցով ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի տնտեսությանը փախստականների կայուն ինտեգրմանը:
1992թ-ին Հայաստանում իր գործառնությունները մեկնարկելուց ի վեր ՎԶԵԲ-ը մոտ 2․5 միլիարդ գումար է ներդրել երկրում 231 նախագծերի շրջանակներում։